14.10.2019 18:06

Սալման Ռուշդին երկրորդ անգամ է ներկայացվել Բուքերյան մրցանակի

Սալման Ռուշդին երկրորդ անգամ է ներկայացվել Բուքերյան մրցանակի

Երկուշաբթի Լոնդոնում կհայտարարեն Բուքերյան մրցանակի դափնեկիրների անունները:

2019 թ. անվանացանկում հայտնվել են այնպիսի հայտնի գրողներ, ինչպես Մարգարեթ Էթվուդը և Սալման Ռուշդին, որոնք նախկինում արդեն ստացել են այդ հեղինակավոր գրական մրցանակը: Ցուցակում կան ևս չորս հավակնորդներ:

Հնդկական ծագմամբ բրիտանացի Սալման Ռուշդին, որ Բուքերյան մրցանակ է ստացել 1981 թ., այս անգամ մրցանակի է հավակնում ժամանակակից դոնկիխոտի ծագման մասին իր յուրօրինակ Quichotte («Կիխոտ») մետա-վեպի համար:

Էթվուդն առաջադրվել է իր «Սպասուհու պատմածը»  անտիուտոպիայի սիքվելի համար:

Ի դեպ, 1989 թ. Իրանի առաջնորդ այաթոլլա Խոմեյնին ֆետվա էր արձակել, որով մուսուլմաններին կոչ էր անում սպանել Սալման Ռուշդիին: Պատճառը նրա «Սատանայական բանաստեղծություններ» վեպն էր, որը զայրացրել էր մուսուլմաններին:

Փոխանցում է BBC-ն: