15.10.2019 11:02

Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը շարունակվում է

Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը շարունակվում է

The New York Times-ը հիշեցնում է, որ երկշաբաթյա արձակուրդից հետո ամերիկյան կոնգրեսը վերսկսել է աշխատանքը, իսկ դա նշանակում է, որ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նախաձեռնած իմպիչմենտի գործընթացն առավել արագ կընթանա:

Առանցքային վկաներից մեկը՝ Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով Սպիտակ տան նախկին գլխավոր խորհրդական Ֆիոնա Հիլլն արդեն ցուցմունքներ է տալիս: Երեքշաբթի նա կհաստատի, որ Թրամփի աշխատակազմի մի քանի անդամների թվում ինքը նույնպես դեմ է եղել Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մերի Յովանովիչի պաշտոնանկությանը:

Շատերը Յովանովիչի հեռացումը համարում են նախագահ Թրամփի մերձավորների մասնավոր շահերը պաշտպանելու և սպասարկելու՝ Սպիտակ տան քաղաքականության շղթայի կարևոր օղակներից մեկը: Ինչպես կոնգրեսում հայտարարել է Յովանովիչն ինքը, Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին իրեն մեղադրել է նախագահի նկատմամբ ոչ լոյալ պահվածքի համար, և նախագահն իրեն ազատել է աշխատանքից հենց այդ ձևակերպմամբ: Ինչպես նշում է NYT-ն, Թրամփի շրջապատը պարզապես ճամփից հեռացրել է բոլոր նրանց, ովքեր կարող էին իրենց խանգարել ճնշում գործադրել Ուկրաինայի վրա և նրանից կոմպրոմատներ պահանջելու գործող նախագահի ընդդիմախոսների դեմ:

Փոխանցում է BBC-ն: