15.10.2019 12:01

Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում անսպասելիորեն հաղթանակ է տարել ընդդիմադիր թեկնածուն՝ Գերգել Կարաչոնը, որն այդ պաշտոնում փոխարինելու է 2010 թվականից քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Իշտվան Տարլոշին: Վերջինս վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցության անդամ է:

Սակայն փորձագետները, այնուամենայնիվ, հորդորում են այս հաղթանակը չդիտարկել որպես Հունգարիայի վարչապետի տոտալ պարտություն, թեև ընդդիմության այս հաղթանակը առաջին լուրջ հարվածն էր Օրբանի կուսակցության համար:

Եվրոպամետ հայացքներ դավանող, ձախ-կենտրոնամետ Կարաչոնն իր հաղթանակն անվանել է պատմական: «Մենք քաղաքը 20-րդ դարից կտանենք 21-րդ դար: Բուդապեշտը կդառնա կանաչ ու ազատ քաղաք, մենք այն կրկին կվերադարձնենք Եվրոպային»,- ասել է նա:

Ընդդիմությանը հաջողվել է այս ընտրություններում համախմբել ուժերը և միասնական թեկնածուներ առաջադրել  ու հաղթանակ տանել Հունգարիայի 23 խոշոր քաղաքներից 10-ում:

Փոխանցում է BBC-ն: