15.10.2019 12:40

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Երկուշաբթի երեկոյան, երբ Անկարայում արդեն գիշեր էր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայում իրադարձությունների առնչությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես և խոստացել էր մի քանի ժամ դրանից առաջ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել երկու նախարարություն՝ պաշտպանության և էներգետիկայի, դրանց ղեկավարները, ինչպես նաև իշխող Արդարության կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

«Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի ռազմական հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում և անհապաղ հրադարաի պայմանագիր կնքի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ հավելելով, որ հրամանագիրը թույլ է տալիս հետագայում ևս լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պահանջել է դադարեցնել կրակը Սիրիայում: Սպիտակ տունը նաև տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս Թրամփի հանձնարարությամբ Անկարա կմեկնի ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություն, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի հենց Փենսը:

Փոխանցում է BBC-ն: