15.10.2019 13:34

Հայաստանում է Վրաստանի վարչապետը

Հայաստանում է Վրաստանի վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Նախագահական նստավայրում արդեն տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, եւ մեկնարկել է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների առանձնազրույցը:

Այնուհետեւ կկայանա ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վրաստանի վարչապետը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: