15.10.2019 14:09

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը. Արմենպրես

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը. Արմենպրես

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկել եւ հետաձգվել է սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահոող դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու դեռեւս գտնվում է հիվանդանոցում ու չի կարող ներկայանալ նիստերին եւ գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանին դատարանը թույլ է տվել բացակայել երկրից հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը,  նիստը հետաձգվում է:

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին: