15.10.2019 14:43

Չինաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել մարտերը Սիրիայում

Չինաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել մարտերը Սիրիայում

Թուրքիան պետք է դադարեցնի ռամական գործողությունները Սիրիայում և ջանքերը համատեղի միջազգային հանրության ջանքերին հետ՝ պայքարելու ահաբեկչության դեմ Մերձավորարևելյան տարածաշրջանում :

Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Չինաստանը կտրականապես դեմ է, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի գործադրմամբ, -ասել է նա ճեպազրույցում:- Մենք կարծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և վերադառնա առկա խնդիրների քաղաքական լուծմանը: Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն  դրսևորի և ջանքերը միավորի միջազգային հանրության հետ՝ ահաբեկության դեմ պայքարում»:

Դիվանագետի խոսքով՝ իրավիճակը Սիրիայում պետք է կարգավորվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, միջազգային օրենսդրության ընդունված նորմերին համապատասխան: Նա ընդգծել է, որ Անկարայի գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում ահաբեկության հերթական բռնկմանը:

Փոխանցում է tass.ru-ն: