15.10.2019 15:17

Իսպանիայի ԱԳՆ. Դատավճիռը կոչված չէր լուծելու տարածաշրջանի հիմնախնդիրը

Իսպանիայի ԱԳՆ. Դատավճիռը կոչված չէր լուծելու տարածաշրջանի հիմնախնդիրը

2017 թ. Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպմանն առնչություն ունեցած քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռը կոչված չէր կարգավորելու տարածաշրջանային ճգնաժամը:

Այդ մասին այսօր հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ժոզեպ Բոռելը:

Նրա խոսքով՝ Մադրիդը հարգում է անջատական շարժման ղեկավարների դեմ կայացրած դատավճիռը:

 «Ամենատխուրն այն է, թե ինչպես է օգտագործվում «կատալոնացիներ» տերմինը Կատալոնիայի ամենաբրաձր իշխանությունների կողմից»,- ասել է Բոռլը՝ նշելով, որ նրանք սովորաբար նկատի ունեն ընդամենը «հասարակության այն հատվածին, որը պաշտպանում է իրենց սեպարատիստական թեզիսները, մինչդեռ կան բազմաթիվ կատալոնացիներ, որոնք չեն ընդունում այդ դիրքորոշումը»:

«Անթույլատրելի է, երբ ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տոռան ասում է «կատալոնացիներ», երբ խոսում է կատալոնացիների կեսի կամ ավելի պակաս հատվածի մասին, ովքեր մտածում են իր պես»,- ասել է Բոռելը:

Փոխանցում է tass.ru-ն: