15.10.2019 18:50

30-ամյա ստաժով ստախոսը

30-ամյա ստաժով ստախոսը

Հասարակությանը քաջ հայտնի Ավետիք Իշխանյանը «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածում գրել է. «Հնարավո՞ր էր մինչեւ 1998թ. չլինել ՀՀՇ, կամ նրա արբանյակային կուսակցության անդամ (ՀՀԿ, ՀՔԴԿ, ՄՀ, ՍԴՀԿ, ԼԴԿ ), կամ առնվազն համակիր եւ ստանալ պաշտոն, ստանալ սեփականաշնորհման յուղոտ բաժին եւ այլն»։


Հաշվի առնելով  իրականության հետեւողական խեղաթյուրումը եւ անդադրում ստախոսությունը՝ հարկ ենք համարում հրապարակել հետեւյալ փաստերը՝ 1991-1998 թվականների Հայաստանի կառավարություններում նախարարի պաշտոններ են զբաղեցրել հետեւյալ անձինք.

Առողջապահության նախարարություն

1997 — 1998 • Գագիկ Ստամբոլցյան • Առողջապահության նախարար
1991 — 1997 • Արա Բաբլոյան • Առողջապահության նախարար
1990 — 1991 • Միհրան Նազարեթյան • Առողջապահության նախարար

Արդարադատության նախարարություն

1996 — 1998 • Մարատ Ալեքսանյան • Արդարադատության նախարար
1991 — 1996 • Վահե Ստեփանյան. • Արդարադատության նախարար

Արտաքին գործերի նախարարություն

1996 — 1998 • Ալեքսանդր Արզումանյան • Արտաքին գործերի նախարար
1993 — 1996 • Վահան Փափազյան • Արտաքին գործերի նախարար
1991 — 1992 • Րաֆֆի Հովհաննիսյան • Արտաքին գործերի նախարար

Բնապահպանության նախարարություն

1997 — 1998 • Սարգիս Շահազիզյան • Բնապահպանության նախարար
1996 — 1997 • Սուրեն Ավետիսյան • Բնապահպանության նախարար
1995 — 1996 • Սուրեն Ավետիսյան • Բնապահպանության և ընդերքի նախարար
1994 — 1995 • Սուրեն Ավետիսյան • Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար
1991 — 1994 • Կարինե Դանիելյան • Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար

Գյուղատնտեսության նախարարություն

1996 — 1999 • Վլադիմիր Մովսիսյան • Գյուղատնտեսության նախարար
1995 — 1996 • Աշոտ Ոսկանյան • Գյուղատնտեսության և պարենի նախարար
1993 — 1996 • Դավիթ Զադոյան • Պարենի և մթերումների նախարար
1993 — 1994 • Աշոտ Ոսկանյան • Գյուղատնտեսության նախարար
1991 — 1993 • Գագիկ Շահբազյան • Պետնախարար, գյուղատնտեսության նախարար
1991 — 1991 • Յուրիկ Ջավադյան • Գյուղատնտեսության նախարար
1990 — 1993 • Ռաֆայել Շահբազյան • Հացամթերքների նախարար

Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ - նախարար

1995 — 1997 • Ստեփան Բադալյան • Արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար
1991 — 1991 • Ստեփան Բադալյան • Արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ

Կրթության և գիտության նախարարություն

1996 — 1998 • Արտաշես Պետրոսյան • Կրթության և գիտության նախարար
1996 — 1996 • Վարդգես Գնունի • ՀՀ կրթության և գիտության նախարար
1995 — 1995 • Արմենակ Ղազարյան • Կրթության և գիտության նախարար
1994 — 1995 • Աշոտ Բլեյան • Լուսավորության նախարարի պաշտոնակատար
1992 — 1994 • Հայկ Ղազարյան • Լուսավորության նախարար
1991 — 1995 • Վարդգես Գնունի • Բարձրագույն կրթության և գիտության նախարար
1991 — 1991 • Վարդգես Գնունի • Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ
1990 — 1992 • Արեգ Գրիգորյան • Լուսավորության նախարար

ՀՀ ազգային անվտանգության նախարարություն

1995 — 1996 • Սերժ Սարգսյան • Ազգային անվտանգության նախարար
1995 — 1995 • Դավիթ Շահնազարյան • Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար
1993 — 1994 • Էդուարդ Սիմոնյանց • Ազգային անվտանգության պետական վարչության պետ
1992 — 1992 • Վալերի Պողոսյան • Ազգային անվտանգության պետական վարչության պետ
1990 — 1990 • Հուսիկ Հարությունյան • Պետական անվտանգության կոմիտեի նախագահ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

1997 — 1998 • Գառնիկ Նանագուլյան • Արդյունաբերության և առևտրի նախարար
1996 — 1997 • Գառնիկ Նանագուլյան • Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար
1995 — 1996 • Վահան Մելքոնյան • Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար
1994 — 1995 • Լևիկ Խաչատրյան • Առևտրի նախարար
1994 — 1994 • Ռուդոլֆ Թեյմուրազյան • Թեթև արդյունաբերության նախարար
1992 — 1994 • Տիգրան Գրիգորյան • Առևտրի նախարար
1991 — 1997 • Աշոտ Սաֆարյան • Արդյունաբերության նախարար
1991 — 1992 • Ալեքսանդր Շաքարյան • Առևտրի նախարարի պաշտոնակատար
1990 — 1991 • Արտակ Դավթյան. • Առևտրի նախարար

ՀՀ էներգետիկայի նախարարություն

1995 — 1998 • Գագիկ Մարտիրոսյան • Էներգետիկայի նախարար
1995 — 1995 • Գագիկ Մարտիրոսյան • էներգետիկայի և վառելիքի նախարար
1993 — 1995 • Միրոն Շիշմանյան • էներգետիկայի և վառելիքի նախարար
1993 — 1993 • Մելս Հակոբյան • էներգետիկայի և վառելիքի նախարար
1993 — 1993 • Հրայր Հովհաննիսյան • էներգետիկայի և վառելիքի նախարարի պաշտոնակատար
1992 — 1993 • Սեպուհ Թաշճեան • էներգետիկայի և վառելիքի նախարար

ՀՀ կառավարության աշխատակազմ

1997 — 1998 • Շահեն Կարամանուկյան • Կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար
1996 — 1997 • Գագիկ Շահբազյան • Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար
1995 — 1996 • Սերգեյ Մանասարյան • Կառավարության քարտուղար-նախարար

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

1996 — 1998 • Արմեն Սմբատյան • Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
1995 — 1996 • Հակոբ Հակոբյան-- • Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
1991 — 1991 • Հակոբ Հակոբյան-- • Մշակույթի նախարար
1990 — 1991 • Պերճ Զեյթունցյան • Մշակույթի նախարար

ՀՀ նախարարներ

1996 — 1998 • Գալուստ Գամազյան • Տարածքային կառավարման նախարար
1995 — 1996 • Գագիկ Շահբազյան • ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար
1995 — 1996 • Արսեն Քամալյան • Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարար
1995 — 1996 • Ռուբիկ Բարսեղյան • Տարածքային կառավարման գծով նախարար

ՀՀ ներքին գործերի նախարարություն

1996 — 1999 • Սերժ Սարգսյան • Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1992 — 1996 • Վանո Սիրադեղյան • Ներքին գործերի նախարար
1991 — 1992 • Վալերի Պողոսյան • Ներքին գործերի նախարար
1990 — 1991 • Կառլոս Ղազարյան • Ներքին գործերի նախարար

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն

1997 — 1997 • Նորայր Խաչատրյան • Սեփականաշնորհման նախարար
1996 — 1996 • Նորայր Խաչատրյան • Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար

ՀՀ պետական եկամուտների նախարարություն

1998 — 1998 • Սմբատ Այվազյան • Հարկային տեսչության պետ
1997 — 1998 • Արտաշես Թումանյան • Հարկային տեսչության պետ
1995 — 1997 • Պավել Սաֆարյան • Հարկային տեսչության պետ
1995 — 1995 • Պավել Սաֆարյան • Հարկային տեսչության պետ-նախարար
1994 — 1994 • Պավել Սաֆարյան • Հարկային պետական տեսչության պետ
1992 — 1994 • Սուրեն Սահակյան • Հարկային պետական տեսչության պետ
1992 — 1992 • Հուսիկ Հարությունյան • Հարկային պետական տեսչության պետ

ՀՀ պետական նախարարներ

1993 — 1995 • Գագիկ Շահբազյան • Պետնախարար
1993 — 1995 • Վազգեն Սարգսյան • Պետնախարար
1993 — 1995 • Արմենակ Ղազարյան • Պետնախարար
1993 — 1995 • Ռաֆայել Բագոյան • Պետնախարար
1993 — 1995 • Գագիկ Մարտիրոսյան • Պետնախարար
1993 — 1995 • Սեպուհ Թաշճեան • Պետնախարար
1992 — 1993 • Վազգեն Մանուկյան • Պետնախարարի պաշտոնակատար
1992 — 1992 • Հրաչ Հակոբյան • Պետնախարար
1991 — 1993 • Գևորգ Վարդանյան • Պետնախարար
1991 — 1993 • Գագիկ Շահբազյան • Պետնախարար, գյուղատնտեսության նախարար
1991 — 1993 • Վիգեն Չիտեչյան • Պետնախարար
1991 — 1992 • Գրիգոր Արեշյան • Պետնախարար
1991 — 1992 • Ռուբեն Չիֆթալարյան • Պետնախարար

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

1996 — 1998 • Հրանուշ Հակոբյան • Սոցիալական ապահովության նախարար
1995 — 1996 • Ռաֆայել Բագոյան • Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի ն.
1990 — 1995 • Աշոտ Եսայան • Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

1997 — 1998 • Արմեն Դարբինյան • Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
1996 — 1997 • Վահրամ Ավանեսյան • Էկոնոմիկայի նախարար
1995 — 1996 • Անդրանիկ Անդրեասյան • Էկոնոմիկայի նախարար
1993 — 1997 • Լևոն Բարխուդարյան • Ֆինանսների նախարար
1993 — 1995 • Արմեն Եղիազարյան • Էկոնոմիկայի նախարար
1991 — 1993 • Հրանտ Բագրատյան • Փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար
1990 — 1993 • Ջանիկ Ջանոյան • Ֆինանսների նախարար
1990 — 1990 • Հրանտ Բագրատյան • Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի պետկոմի նախագահ

Պաշտպանության նախարարություն

1995 — 1999 • Վազգեն Սարգսյան • Պաշտպանության նախարար
1993 — 1995 • Սերժ Սարգսյան • Պաշտպանության նախարար
1992 — 1993 • Վազգեն Մանուկյան • Պաշտպանության նախարար
1992 — 1993 • Նորատ Տեր-Գրիգորյանց • Պաշտպանության նախարարի պաշտոնակատար
1991 — 1992 • Վազգեն Սարգսյան • Պաշտպանության նախարար

Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար

1995 — 1998 • Էդուարդ Աղաջանով • Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-
1991 — 1995 • Լևոն Դավթյան • ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վերլուծության պետական վարչության պետ
1991 — 1991 • Վահան Մելքոնյան • Նյութական ռեսուրսների նախարար
1990 — 1990 • Լևոն Դավթյան • Վիճակագրության պետկոմի նախագահ

Տեղեկատվության նախարարություն

1995 — 1996 • Հրաչ Թամրազյան • Տեղեկատվության նախարար
1993 — 1993 • Հրաչ Թամրազյան • ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործերի վարչության պետ

Տրանսպորտի եւ կապի նախարարություն

1995 — 1998 • Հենրիկ Քոչինյան • Տրանսպորտի և հաղորդակցության նախարար
1991 — 1998 • Գրիգոր Պողպատյան • Կապի նախարար
1990 — 1990 • Հենրիկ Քոչինյան • Ավտոտրանսպորտի նախարար

Քաղաքաշինության նախարարություն

1995 — 1999 • Ֆելիքս Փիրումյան • Քաղաքաշինության նախարար
1993 — 1995 • Ֆելիքս Փիրումյան • Շինարարության նախարար
1991 — 1995 • Ռոմեո Ջուլհակյան • Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետ
1990 — 1993 • Գագիկ Մարտիրոսյան • Շինարարության նախարար

Քանի որ այս էժան սուտը ծնունդ է առել դեռ 90-ականների սկզբներին, դեռեւս 1993 թվականին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ է համարել մերկացնել այն՝ 1993 թվականին տեղի ունեցած Հայոց համազգային շարժման համագումարում իր ունեցած ելույթում՝ մասնավորապես նշելով.

«Նախ՝ հանդուրժողականության մասին։ Եթե համեմատելու լինենք Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, որտեղ ժողվրդական շարժումները եկան իշխանության գլուխ, եւ անգամ՝ Ռուսաստանի հետ, ապա կտեսնենք, որ միայն Հայաստանում հաշվեհարդար չկիրառվեց նախկին կոմունիստական վարչակարգի եւ նրա ուժային լծակների՝ Ներքին գործերի նախարարության ու Պետական անվտանգության կոմիտեի նկատմամբ։ Կոմկուսը չարգելվեց, պետական վարչամեքենայի կոմունիստ պաշտոնյաները, միլիցիայի ու ՊԱԿ-ի աշխատակիցների մեծագույն մասը չհեռացվեցին աշխատանքից։

Ավելին, կոմունիստական վերջին՝ Մարգարյանցի կառավարության 36 անդամներից 14-ը պահպանեցին իրենց տեղերը Վազգեն Մանուկյանի կաբինետում, չխոսած՝ փոխնախարարների մասին, որոնց մեծ մասը շարունակեց եւ այսօր էլ շարունակում է իր աշխատանքը։ Թող չստեղծվի այն տպավորությունը, թե նման հանդուրժողականություն դրսեւորվել է միայն կոմունիստների նկատմամբ։ Իմ կողմից Գագիկ Հարությունյանի կառավարությունում պետական նախարարի եւ առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնելու լուրջ, հետեւողական առաջարկ է եղել նաեւ դաշնակցական կուսակցության երկու հայտնի գործիչների՝ Կարո Արմենյանին եւ Գեւորգ Քեփենեկյանին։

Քեփենեկյանի կողմից հարգելի պատճառաբանությամբ, իսկ Արմենյանի կողմից՝ անհայտ նկատառումներով մերժվել է։

Անցնելով կադրերի ընտրության հարցում իբր թե դրսեւորվող քաղաքական նկատառումներին` հարկ է նշել հետեւյալը. Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն հինգն էին ՀՀՇ-ական. ինքը՝ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ալեքսան Հակոբյանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կառավարությունում, որ կազմված էր 38 անդամներից, վեց ՀՀՇ-ական կար` Հրանտ Բագրատյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Վալերի Պողոսյանը, Վահան Շիրխանյանը եւ Սամվել Գեւորգյանը։ Իսկ Հրանտ Բագրատյանի կաբինետում ՀՀՇ-ական են 38 անդամներից հինգը. ինքը՝ Բագրատյանը, Վազգեն Սարգսյանը, Վահան Փափազյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Զադոյանը։

Այժմ` կադրերին անձնական նվիրվածության սկզբունքով ընտրելու մասին։ Այդ առիթով կարող եմ նշել միայն հետեւյալը` եզրակացությունները թողնելով հասարակության անաչառությանը։ Մինչեւ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելը ես անձամբ ծանոթ եմ եղել Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն տասներեքին։ Դրանք են` Վազգեն Մանուկյանը, Գեւորգ Վարդանյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը, Վահե Ստեփանյանը, Աշոտ Եսայանը, Հուսիկ Հարությունյանը, Եսայի Ստեփանյանը, Ռոբերտ Մեհրաբյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ալեքսան Հակոբյանը եւ Կարեն Սիմոնյանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կաբինետների 38 անդամների թվում նույն ժամանակից առաջ ծանոթ եմ եղել տասնվեցին` Հրանտ Բագրատյան, Գեւորգ Վարդանյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Կարինե Դանիելյան, Գրիգոր Պողպատյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Հակոբ Մովսես, Վալերի Պողոսյան, Ստեփան Բադալյան, Վահան Շիրխանյան, Սամվել Գեւորգյան, Վլադիմիր Մովսիսյան եւ Հուսիկ Հարությունյան։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի կաբինետին, ապա այստեղ նույնպես այդ մարդկանց թիվը կազմում է կառավարության 38 անդամներից տասնվեցը. Հրանտ Բագրատյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Վահան Փափազյան, Կարինե Դանիելյան, Արմեն Եղիազարյան, Գրիգոր Պողպատյան, Հակոբ Մովսես, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան,Դավիթ Զադոյան, Լեւոն Բարխուդարյան, Ստեփան Բադալյան, Վլադիմիր Մովսիսյան, Վազգեն Սարգսյան եւ Ռաֆայել Բագոյան։ Սա էլ, ահա, կադրերի անձնական նվիրվածության մասին։ Ես ձեզ թերեւս ձանձրացրի անունների թվարկումով, սակայն այս հարցն այնքան շատ եւ կույր համառությամբ է շահարկվում, որ կարծում եմ` ավելորդ չէր մեկանգամընդմիշտ սպառիչ պատասխան տալ դրան։

Այսպիսով, նկատի ունենալով վերը շարադրվածը` հարկ եմ համարում հիշեցնել, որ Հանրապետության Նախագահը կադրերի ընտրության հարցում առաջնորդվել եւ այսուհետ եւս առաջնորդվելու է նրանց մասնագիտական, կազմակերպչական կարողությունների եւ մարդկային հատկանիշների նկատառումով։ Այս սկզբունքի հետեւողական գործադրման շնորհիվ հանրապետության կառավարման համակարգում հայտնվել են զգալի թվով կարող, մտավորական ուժեր, որոնք իրենց ձեռք բերած փորձառությամբ ի վիճակի են լուծել մեր սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրները»:

Իշխանության կազմավորման նույն փիլիսոփայությունը շարունակվել է նաեւ 1993 թվականից հետո, եւ Ավետիք Իշխանյանը կարող է վերը նշված նախարարների շարքում փնտրել եւ գտնել գերակշռող մեծամասնությամբ ոչ ՀՀՇ-ական գործիչների, եթե տարրական ազնվության և իրականությունն ադեկվատ ընկալելու կարողության փշրանքներ մնացել են:

Հաջորդ հետեւողական տարածվող սուտը վերաբերում է սեփականաշնորհված «յուղոտ բաժիններին»: Ավետիք Իշխանյանը պիտի հասարակությանը մատնացույց անի, թե այդ ինչ «յուղոտ բաժիններ» են սեփականշնորհվել վերը թվարկված անձանց կողմից: Ինչ վերաբերում է «համակիրներին», ապա պետք է ենթադրել, որ Ավետիք Իշխանյանն իր գործունեության ընթացքում գործակցում է միայն հաԿակիրների հետ, եթե անընդունելի է համարում, որ քաղաքական ղեկավարության կողմից պաշտոնի նշանակվեն համակիրները և համախոհները:

Ոչ ավել, ոչ պակաս, իսկական «մտքի գոհար»: Այս հարցին կարելի էր, իհարկե, ավեի մանրամասն արձագանքել, բայց քանի որ այս կեղծիքը տարածվում է արդեն շուրջ 30-ամյա ստաժ ունեցող եւ ստալինյան մատնագրերի ոճով առաջնորդվող Ավետիք Իշխանյանի կողմից, կարծում ենք` այսքանն էլ բավարար է մեր ընթերցողին` մերկացնելու հերթական էժան այս սուտն ու իր հեղինակին՝ ամբողջ «պերճանքով»: