16.10.2019 09:00

Ժիրու. Պատրաստ եմ հեռանալ «Չելսիից»

Ժիրու. Պատրաստ եմ հեռանալ «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ առաջիկա հանդիպումներում «Չելսիի» մեկնարկային կազմում չհայտնվելու դեպքում՝ կմտածի լոնդոնյան ակումբից հեռանալու մասին:

«Ես 33 տարեկան եմ և դեռ մի քանի տարի կարող եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի վերառնամ «Չելսիի» մեկնարկային կազմ:

Այնուամենայնիվ, եթե Լեմպարդը շարունակի քիչ խաղաժամանակ տալ ինձ, ես պատրաստ եմ հեռանալ «Չելսիից»,- Ժիրուի խոսքը փոխանցում է Goal.com-ը: