16.10.2019 10:00

Մեդվեդեւը 2019-ին ստացած պարգեւավճարների գումարով գերազանցել է Ֆեդերերին

Մեդվեդեւը 2019-ին ստացած պարգեւավճարների գումարով գերազանցել է Ֆեդերերին

Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւը Շանհայի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելու շնորհիվ 2019-ին ստացած պարգեւավճարների գումարով գերազանցել է աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին (6,5 միլիոն դոլար) եւ բարձրացել երրորդ տեղ։

23-ամյա Մեդվեդեւն այս տարի արդեն ստացել է 6,8 միլիոն դոլար, հաղորդում է ATP-ն։

Առաջատարներն են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը (11,9 միլիոն դոլար) եւ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը՝ 9,9 միլիոն դոլար։ 

Համաշխարհի դասակարգման աղյուսակում Մեդվեդեւը չորրորդն է։