16.10.2019 11:00

Դե Խեան վնասվածք է ստացել

Դե Խեան վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցեց Շվեդիայի հավաքականի հետ:

Հանդիպման 60-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան վնասվածք է ստացել և փոխարինվել: Դարպասապահի վնասվածքի լրջության մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Շվեդիա - Իսպանիա հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Իսպանիայի հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր: