16.10.2019 11:32

Բոատենգը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա կամ Իտալիա

Բոատենգը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա կամ Իտալիա

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Բավարիայից»:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ 31-ամյա պաշտպանը դժգոհ է «Բավարիայի» կազմում իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել Իսպանիա կամ Իտալիա:

Գերմանացի պաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 6 հանդիպման: