16.10.2019 12:30

ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հնարավորությունը

ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հնարավորությունը

Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է կազմակերպության փոխնախագահ Միշել Ուվան:

«Մենք աշխատելու ենք մեր իրավասության  շրջանակում՝ հարգելով սպորտի անկախությունն ու ինքնավարությունը: Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին: ՈՒԵՖԱ-ում որոշումը կընդունվի կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցությունից հետո»,- ասել է նա:

Անցած շաբաթ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում քուրդ խմբավորումների դեմ: Նրա նպատակն է ստեղծել բուֆերային գոտի, որը թուրքական սահմանի համար լինելու է պաշտպանիչ գոտի:

Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչը պետք է կայանա 2020 թ. մայիսի 30-ին Սպամբուլի Օլիմպիական մարզադաշտում: