16.10.2019 13:00

Մաթեյս դե Լիխտ.Ես ինքս չգիտեմ, թե ինչու չեմ խաղում այնպես, ինչպես նախկինում

Մաթեյս դե Լիխտ.Ես ինքս չգիտեմ, թե ինչու չեմ խաղում այնպես, ինչպես նախկինում

«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը մեկնաբանել է այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում իր մասնակցությունը.
- «Այաքսում»  ես անխոցելի էի, հիմա ամեն ինչ այլ է, բայց ես կարծում եմ, որ նորմալ է, որովհետև ինձ համար ամեն ինչ դեռ նոր է: Ես առաջադիմում եմ և չեմ անհանգստացնում դրա համար:
Ես ինքս չգիտեմ, թե ինչու չեմ խաղում այնպես, ինչպես նախկինում: Ես կարող եմ միայն շարունակել աշխատել, փորձել ցույց տալ լավագույն խաղը և սովորել իմ թիմակիցներից:
Ես խաղում եմ, և սա ամենակարևորն է, քանի որ վստահ եմ, որ այս մրցաշրջանում ամեն ինչ լավ կլինի,- դե Լիխտի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: