16.10.2019 13:30

Արսեն Վենգեր. Արդյոք ես ճի՞շտ էի՝ մերժելով Մադրիդից ստացած առաջարկները

Արսեն Վենգեր. Արդյոք ես ճի՞շտ էի՝ մերժելով Մադրիդից ստացած առաջարկները

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է իր հետ պայմանագիր կնքելու «Ռեալի» փորձերի մասին։

«Ես երեք անգամ մերժել եմ «Ռեալին»: «Արսենալն» կատարյալ թիմ էր ինձ համար: Ինչի՞ս էր պետք ռիսկի դիմել ու տեղափոխվել մի ակումբ, որտեղ կարող էի ինձ անհարմար զգալ: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք ես ճի՞շտ էի՝ մերժելով Մադրիդից ստացած առաջարկները:

Բայց դրանից, ես զգում էի, որ գտնվում եմ ակումբում, որում կարող եմ բավարարել իմ պահանջները», - Վենգերի խոսքերն է մեջբերել beIN Sports-ը: 

Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996-ից 2018 թվականներին: 2018-ի ամառվանից ֆրանսիացի մասնագետը աշխատանք չունի: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Վենգերը կարող է դառնալ ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրենը: