16.10.2019 12:32

WP. Ջուլիանին Թրամփին կոչ է արել քարոզիչ Գյուլենին հանձնել Անկարային

WP. Ջուլիանին Թրամփին կոչ է արել քարոզիչ Գյուլենին հանձնել Անկարային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին 2017 թ. բազմիցս ամերիկյան ղեկավարին կոչ է արել Թուրքիային արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որին Անկարան համարում է հանրապետությունում 2016 թ. ձախողված պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչը:

Այդ մասին այսօր, հղում անելով ԱՄՆ վարչակազմի նախկին աշխատակիցների, հաղորդել է The Washington Post թերթը:

Ինչպես գրում է թերթը՝ Վաշինգտոնում դեմ էին Գյուլենին հանձնելու գաղափարին և այն կարծիքի էին, որ «նրան չեն ձերբակալի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին հաճոյանալու համար»: Սակայն Թրամփի համար, ըստ երևույթին, «այդ գաղափարը խելքին մոտ էր», և նա հաճախ էր հարցնում, թե ինչու չի կարելի արտահանձնել Գյուլենին, և Թուրքիայի ղեկավարին էլ իր բարեկամն էր անվանում:

Ջուլիանին հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ այն անվանելով «անհեթեթություն» և ընդգծելով, որ ինքը երբեք Թուրքիայի շահերը չի ներկայացրել:

Փոխանցում է tass.ru-ն: