16.10.2019 13:07

Բողոքի ցույցեր Կատալոնիայում. տասնյակ ձերբակալվածներ, տասնյակ վիրավորներ

Բողոքի ցույցեր Կատալոնիայում. տասնյակ ձերբակալվածներ, տասնյակ վիրավորներ

Առնվազն 25 մարդ է ձերբակալվել Կատալոնիայում՝ անկախության կողմնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռի դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ:

Հաղորդագրությունն ստացվել է այս գիշեր հեղինակավոր El Pais-ի հրապարակման մեջ:

Իրավապահների կարծիքով՝ ձերբակալվածները խախտել են կարգը և հարձակվել են ոստիկանների վրա:

Նախօրեին ոստիկանության գործողություններից, El Pais-ի տվյալներով՝ տուժել է ավելի քան 70 մարդ:

Բարսելոնայում ցույցին երեքշաբթի երեկոյան մասնակցել է 40 հազարից ոչ պակաս մարդ: Ո՛չ կենտրոնական իշխանությունը, ո՛չ էլ ինքնավարության իշխանություններն առայժմ մտադիր չեն զիջումների գնալ: Կատալոնիայի Ժեներալիտետի ներկայիս ղեկավար Կիմ Տոռան համոզված է, որ անհրաժեշտ է «պաշտպանել Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը»:

Փոխանցում է euronews-ը: