16.10.2019 13:47

«Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 միլիոն դոլարի ներդրում կկատարի Գյումրիի օդանավակայանում. Արմենպրես

«Արմենիա միջազգային օդանավակայանները» 20 միլիոն դոլարի ներդրում կկատարի Գյումրիի օդանավակայանում. Արմենպրես

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել Գյումրիում՝ օդանավակայանի զարգացման գործում:

Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարել է ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում՝ հայտարարելով եվրոպական նոր՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա:

Այն չվերթներ կիրականացնի դեպի Երևան և Գյումրի՝ ամեն տարի ավելացնելով չվերթների հաճախականությունը: «Ընկերությունը մեծ օգուտ կբերի երկրին՝ նոր ուղղություններով և շատ զբոսաշրջիկներով: Հայաստանցիները տարբեր ուղղություններով ու էժան ավիատոմսերով շրջագայելու հնարավորություն կունենան:

Կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա, քանի որ ՀՀ կառավարությունը ևս հետաքրքրված է դրանում: Ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթները, այնտեղ պատրաստ կլինի նոր ժամանման սրահը, որտեղ հնարավոր կլինի նոր չվերթներ ընդունել»,- հայտարարել է Վենդեն: