16.10.2019 14:18

Հանթեր Բայդենը՝ Թրամփին. «Ես այստեղ եմ: «Թաքնվել եմ» հենց ձեր աչքի առաջ»

Հանթեր Բայդենը՝ Թրամփին. «Ես այստեղ եմ: «Թաքնվել եմ» հենց ձեր աչքի առաջ»

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, առաջին հարցազրույցն է տվել ABC-ին՝ այն բանից հետո, երբ պայթել էր հայտնի սկանդալը՝ Ուկրաինայի իշխանություններից Դոնալդ Թրամփի և նրա շրջապատի  համառ խնդրանքների կապակցությամբ՝ հետաքննելու Հանթեր Բայդենի կապերը ուկրաինական «Բուրսիմա» ընկերության հետ:

Հանթերը հայտարարել է, որ երբեք իր աշխատանքը չի քննարկել հոր հետ, երբեք որևէ ապօրինի բան չի արել, սակայն ցավում է, որ թերագնահատել է քաղաքական պահը:

Հանթեր Բայդենը քաղաքական սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը զանգահարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և խոսակցության ընթացքում ջանացել էր նրան համոզել վերսկսել հետաքննությունը «Բուրսիմայի» նկատմամբ:

Հանթերն ինքը մինչև հիմա որևէ կերպ չէր մեկնաբանել այդ սկանդալը: Այժմ նա Լոս-Անջելեսի իր տանը հանդիպել է հեռուստատեսության լրագրողի հետ և պատասխանել նրա հարցերին:

Նա պատասխանել է նաև Դոնալդ Թրամփի հարցին, որը վերջինս տվել էր իր Twitter-ում հոկտեմբերի 11-ին. «Որտե՞ղ է Հանթերը»:

«Ես այստեղ եմ: Այստեղ եմ, աշխատում եմ ու ապրում իմ կյանքով: «Թաքնվում եմ» հենց ձեր աչքի առաջ»,- ասել է Հանթեր Բայդենը:

Փոխանցում է BBC-ն: