16.10.2019 14:38

Հոնկոնգի ղեկավարը չի կարողացել օրենսդիր ժողովում կարդալ իր ուղերձը

Հոնկոնգի ղեկավարը չի կարողացել օրենսդիր ժողովում կարդալ իր ուղերձը

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը ստիպված է եղել ընդհատել  իր ամենամյա ուղերձը օրենսդիր ժողովին, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն սկսել են աղմկել և խանգարել նրան: Երբ Լեմն սկսել է խոսել, նրա թիկունքում հայտնվել է «Առնվազն հինգ պահանջ» գրությունը. ընդդիմադիր պատգամավորներն այդ գրությունը պրոյեկտել են պատին: Մի քանի պատգամավորների դահլիճից դուրս են տարել, սակայն երբ Լեմը կրկին փորձել է խոսել, նրան դարձյալ խանգարել են:

Դրանից հետո Լեմի աշխատակազմում որոշել են հեռարձակել ուղերձի ձայնագրությունը:

Լեմի երրորդ ամենամյա ուղերձը ընդհատել են վեց ընդդիմադիր պատգամավորներ: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջել են խոսել ցուցարարների ներկայացրած հինգ պահանջենրի մասին:

Այդ պահանջներիցն են՝ Չինաստանին արտահանձնելու վերաբերյալ օրինագծի ամբողջական չեղարկում, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատ արձակում և բողոքի ցույցերի իրավաբանական վերաորակում. կառավարությունը դրանք համարում է զանգվածային անկարգություններ:

Ընդդիմությունը նաև պահանջում է ոստիկանության գործողությունների անկախ հետաքննություն և ընտրական համակարգի բարեփոխումներ:

Փոխանցում է BBC-ն: