16.10.2019 15:18

Բրիտանացի գործարարները Ջոնսոնին կոչ են արել Brexit-ն իրականացնել հոկտեմբերի 31-ին

Բրիտանացի գործարարները Ջոնսոնին կոչ են արել Brexit-ն իրականացնել հոկտեմբերի 31-ին

Հարյուրավոր բրիտանացի ձեռներեցներ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել Եվրամիությունից երկիրը դուրս բերելն իրականացնել հոկտեմբերի 31-ին և վերջ դնել տնտեսական անորոշությանը:

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է The Daily Telegraph-ը՝ քաղվածքներ հրապարակելով բրիտանացի գործարարների միության նամակից, որը ստորագրել են 290 գործարարներ:

 Գործարար շրջանակների ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջում են Brexit-ն ապահովել նշված ժամկետում:

«Հետաձգումը կհանգեցնի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վեջնական կորստի: Պահպանողական բրենդն ընդմիշտ կարատավորվի, և ուժեղացող Brexit կուսակցությունը կսկսի պայքարել երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքում կունենանք օդում կախված խորհրդարան՝ Brexit-ի ավելի երկարատև հետաձգմամբ և ավելի կործանարար անորոշությամբ: Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկը, նա պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,- ասվում է նամակում:

Փոխանցում է tass.ru-ն: