16.10.2019 15:54

Ֆրանսիայի ԱԳՆ. Հարկավոր է երկխոսել ոչ թե Ասադի, այլ Պուտինի հետ

Ֆրանսիայի ԱԳՆ. Հարկավոր է երկխոսել ոչ թե Ասադի, այլ Պուտինի հետ

Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ պետք է երկխոսեն Ռուսաստանի հետ, քանի որ Փարիզը և Մոսկվան այնտեղ ընդհանուր շահեր ունեն, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը:

Նախարարը հեռուստաեթերից հայտարարել է, որ այս իրավիճակում պետք է բանակություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռուստահաղորդավարի հարցին՝ հնարավո՞ր է երկխոսել Դամասկոսի հետ, որին աջակցում է Ռուսաստանը, Լը Դրիանը մի քանի անգամ կրկնել է՝ «Ռուսաստանի՛»:

Նա շեշտել է, որ Սիրիայում Ֆրանսիայի հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ուժեղանա: «Սիրիայի մնացած տարածքում Ռուսաստանն անում է այն, ինչ ճիշտ է համարում: Իսկ իմ հիմնական խնդիրը ԻՊ-ն է»,- ասել է Լը Դրիանը:

Փոխանցում է Interfax-ը: