16.10.2019 16:35

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Ասանժը հոգեբանական կտտանքների է ենթարկվել

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Ասանժը հոգեբանական կտտանքների է  ենթարկվել

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Էկվադորը հրաժարվել են հետաքննել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ «հոգեբանական կտտանքներ» կիրառելու վերաբերյալ գործը, Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում երեքշաբթի տեղեկացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:

«Մենք դիմել ենք բոլոր շահագրգիռ պետություններին՝ խնդրելով հետաքննել այդ գործը, դադարեցնել ճնշում գործադրել նրա վրա և հնարավոր ամեն ինչ անել՝ նրա իրավունքները պաշտպանելու համար, որոնք, իմ կարծիքով, պարբերաբար խախտվել են»,- ասել է Մելցերը:

Մելցերը բժիշկների հետ միասին Ասանժին այցելել է բրիտանական բանտում այս տարվա մայիսին: Նրա խոսքով՝ WikiLeaks-ի հիմնադիրը երկար ժամանակ ենթարկվել է «հոգեբանական կտտանքների», և Խոշտանգումների դեմ կոնվենցիայի համաձայն՝ այն երկրները, որոնք երկար տարիներ պատասխանատվություն են կրել նրա ճակատագրի համար, պետք է համապատասխան հետաքննության անցկացնեն:

Փոխանցում է Interfax-ը: