16.10.2019 18:07

Reuters. ԱՄՆ-ը կիբեռգործողություն է անցկացրել Իրանի դեմ

Reuters. ԱՄՆ-ը կիբեռգործողություն է անցկացրել Իրանի դեմ

ԱՄՆ-ը սեպտեմբերի վերջին գաղտնի կիբեռգործողություն է իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների, որոնց պատասխանատվությունը Վաշինգտոնը դրել է Թեհրանի վրա:

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական շրջանակներում իր աղբյուրներին:

Կիբեռգրոհների շարքը ուղղված է եղել Իրանի կողմից քարոզչության տարածման դեմ, հայտարարում է գործակալությունը:

Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել կիբեռգրոհների մասին լուրը: «Քաղաքականության և օպերատիվ անվտանգության շրջանակներում մենք չենք քննարկում կիբեռտարածքում կատարվող գործողությունները, հետախուզությունը և ծրագրերը»,- ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Էլիսսա Սմիթի խոսքն է մեջբերում գործակալությունը:

Փոխանցում է tass.ru-ն: