17.10.2019 12:00

Նուրմագոմեդովը հաստատել է, որ հաջորդ մենամարտը կանցկացնի 2020 թվականին

Նուրմագոմեդովը հաստատել է, որ հաջորդ մենամարտը կանցկացնի 2020 թվականին

Խառը մենամարտերի թեթև քաշայի կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը օկտագոն դուրս կգա 2020 թվականին, այս մասին 30-ամյա մարզիկը տեղեկացրել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Եղբայրս պատրաստվում է հաջորդ տարի Ուզբեկստանում տեղի ունենալիք մրցաշարին: Ես ևս մարզվում եմ՝ պատրաստվելով հաջորդ տարվան»,- գրել է Նուրմագոմեդովը:

Ավելի վաղ ռուս մարզիկի մենեջերը հայտարարել էր, որ մարտին Նուրմագոմեդովը կմրցի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ: