17.10.2019 13:00

Փարիզում կանգնեցվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի արձանը

Փարիզում կանգնեցվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի արձանը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հոկտեմբերի 16-ին կանգնեցվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի արձանը:

Արձանի հեղինակը բրազիլացի քանդակագործ Մարկոս Մարինն է: Արձանի բարձրությունը 3 մետր է:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա» վերադառնալու ցանկության պատճառով ՊՍԺ-ի երկրպագուները վիրավորանքներ էին հնչեցնում Նեյմարի հասցեին և պահանջում էին նրան հեռանալ ՊՍԺ-ից: