17.10.2019 13:32

Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»

Մեսսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»

Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ ստացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը Իսպանիայի անցած առաջնությունում խփել էր 36 գոլ։ 

Հիշեցնենք, որ 33 գոլով երկրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ոսկե խաղակոշիկի» հաշվարկում Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում ամեն գոլը բազմապատկվում է 2 գործակցով։

«Ոսկե խաղակոշիկ» 2018-2019թթ

1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»): 36 գոլ (x2,0) / 72 միավոր 

  1. Կիլիան Մբապե (ՊՍԺ): 33 գոլ (x2,0) / 66 միավոր
  2. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»): 26 գոլ (x2,0) / 52 միավոր