Էրդողան. Պատժամիջոցները Անկարային չեն անհանգստացնում

Անկարա է ժամանում ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Փոմփեոյի գլխավորությամբ:
Ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարել են, որ կփորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել թուրքական կողմի հետ՝ Սիրիայի սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ, և ակնարկել են, որ հակառակ դեպքում պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, ավելի վաղ հայտարարել է, որ գործողությունները սահմանին շարունակվելու են, իսկ պատժամիջոցներն Անկարային չեն անհանգստացնում:
Նախօրեին հայտնի է դարձել, որ հաջորդ երեքշաբթի Էրդողանը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նրան Ռուսաստան է հրավիրել այս շաբաթ: Կրեմլում հայտնել են, որ հանդիպումը կկայանա Սոչիում:
Փոխանցում է BBC-ն: