17.10.2019 14:21

Կիմ Չեն Ինը սպիտակ նժույգով բարձրացել է Պեկտուսան սարի գագաթը

Կիմ Չեն Ինը սպիտակ նժույգով բարձրացել է Պեկտուսան սարի գագաթը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը առաջին ձյան հետ ճերմակ նժույգով բարձրացել է ԿԺԴՀ-ում ամենաբարձր սարի՝ սրբազան համարվող Պեկտուսանի գագաթը:

Երկրի լրատվական գործակալությունները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երկրի առաջնորդը, վերարկուով, արշավում է ձյունապատ լանջերով:

«Ձիով Պեկտուսան սարի գագաթը նրա բարձրանալը հսկայական կարևորության մեծ իրադարձություն է կորեական հեղափոխության պատմության մեջ»,- ասվում է  երկրի լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ նախկինում Կիմ Չեն Ինը սարի գագաթը բարձրացել է երկրի կամ անձամբ իր համար կարևոր իրադարձություններից առաջ: Փորձագետները չեն բացառում, որ Պեկտուսանի գագաթին ԿԺԴՀ առաջնորդի նոր հայտնությունը կարող է տագնապի ազդանշան լինել արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների համար:

Փոխանցում է BBC-ն: