17.10.2019 14:51

Թրամփը չի առարկում, որ Ռուսաստանը Սիրիայում օգնի քրդերին

Թրամփը չի առարկում, որ Ռուսաստանը Սիրիայում օգնի քրդերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե դեմ չէ, որ ռուսաստանյան զորքերը Սիրիայում գրավեն այն դիրքերը, որտեղ դեռ մի քանի  շաբաթ առաջ ամերիկացիներն էին կանգնած:

«Սիրիան, հնարավոր է, օգնություն է ստանում Ռուսաստանից, և դա նորմալ է: Այնտեղ ընդամենը լիքը ավազ կա»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը օգնի քրդերին, շատ լավ կլինի:

Թրամփը նաև հավելել է, թե քրդերին չի կարելի հրեշտակներ անվանել, թեպետ հենց նրանք են եղել հիմնական դաշնակիցները ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայում, որը կռվում էր ԻՊ-ի գրոհայինների դեմ: Համենայն դեպս՝ Թրամփը հիշեցրել է, որ քրդերը  լավ կռվողներ են:

Փոխանցում է BBC-ն: