17.10.2019 15:14

Փարիզը և Բեռլինը Թուրքիային կոչ են անում դադարեցնել գործողությունը Սիրիայում

Փարիզը և Բեռլինը Թուրքիային կոչ են անում դադարեցնել գործողությունը Սիրիայում

Փարիզը և Բեռլինը Անկարայից պահանջում են անհապաղ դադարեցնել հարձկումները Սիրիայում:

Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են միջկառավարական խորհրդակցությունից հետո:

«Հյուսիսարևելյան Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է խաթարել կայունությունն ամբողջ տարածաշրջանում,  խորացնել խաղաղ քաղաքացիների տառապանքները և հանգեցնել բնակչության նոր տեղաշարժի»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Թուրքիայի գործողությունը որևէ կերպ չի նպաստում անվտանգությանը: Մենք բավական առաջ են շարժվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, և շատ ցավալի կլինի, իսկ նման վտանգ կա,  եթե ԻՊ-ն սկսի բարձրացնել գլուխը»,- հայտարարել է Մերկելը:

«Նման բան կարող է տեղի ունենալ, եթե գրոհայինները հայտնվեն ազատության մեջ և որոշեն կրկին կռվել: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք, որպես միջազգային դաշինք, ստանձնել պատասխանատվությունը և կասեցնել ԻՊ-ի վերածնունդի ցանկացած փորձ»,- ասել է Մակրոնը:

Փոխանցում է euronews-ը: