17.10.2019 16:18

ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին Brexit-ի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին Brexit-ի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա

Եվրամիության վճռորոշ գագաթնաժողովից առաջ Բրիտանիայի և ԵՄ պատվիրակությունները դեռ չեն կարողացել համաձայնեցնել Brexit-ի վերաբերյալ պայմանագրի նախագիծը:

Բանավեճերը շարունակվել են չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի գիշեր, սակայն չնայած կողմերի լավատեսական հայտարարություններին՝ փաստաթուղթ այդպես էլ չի համաձայնեցվել:

Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյո՞ք Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կստանա Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության աջակցությունը: Մինչև վերջին րոպեն տարաձայնություններ կային առանցքային մի հարցի՝ Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի շուրջ:

Փոխանցում է BBC-ն: