17.10.2019 17:03

Darknet-ում մանկական պոռնոյի գործով 38 երկրներում ձերբակալվել է 300-ից ավելի մարդ

Darknet-ում մանկական պոռնոյի գործով 38 երկրներում ձերբակալվել է 300-ից ավելի մարդ

Darknet-ում «Մանկական պոռնոյի ամենախոշոր խանութի» գործով ձերբակալվել է ավելի քան 300 մարդ, հայտարարել են ամերիկացի քննիչները: Խանութը փակվել էր անցյալ տարի, սակայն հետաքննությունը շարունակվում է մինչև օրս:

Welcome to Video կայքը օգտատերերին առաջարկում էր մանկական պոռնո՝ բիտկոիններով: Կայքում տեղադրված էր ավելի քան 200 հազար տեսահոլովակ, որոնք ներբեռնվել էին, ընդհանուր առմամբ՝ մեկ միլիոն անգամ:

Կայքը փակելու գործողությունն անցկացրել է միջազգային խումբը, որի մեջ մտնում էին  քննիչներ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և Գերմանիայից: Գործողության նախապատրաստությունը տևել է երեք տարի:

Խանութի փակվելուց հետո քննիչները շարունակել են աշխատել ինչպես կայքի օգտատերերի, այնպես էլ տեսաերիզներում հայտնված երեխաների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հինգշաբթի գիշերը քննիչները տեղեկացրել են, որ Welcome to Video-ն օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է 337 մարդ՝ 38 երկրներում, այդ թվում՝ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, Իսպանիայում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Չեխիայում և Կանադայում: Կայքի ենթադրյալ ստեղծողն ու սեփականատերը Հարավային Կորեայի 23-ամյա քաղաքացի Չոն Ու Սոնն է, որն այժմ կալանքի տակ է հայրենիքում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է նրան մեղադրանք ներկայացնել:

Փոխանցում է BBC-ն: