17.10.2019 17:47

ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ

ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է ԱԱԾ հայտարարությունը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:

Սակայն հաշվի առնելով, որ տարբեր ԶԼՄ-ների ու դրանց ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հրապարակվել են Հ. Թովմասյանի ընտանիքի անդամների  մասնակցությամբ իրականացվելիք    գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, ուստի, ընդառաջ գնալով բազմաթիվ լրագրողների՝ այդ կապակցությամբ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքին, հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու համար ծանուցագրով ՀՀ ԱԱԾ վարչական շենք են հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը և հայրը, ինչպես նաև նրա օգնականը: Ընդառաջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր ցանկությանը՝ բացատրությունը վերցվելու է նրա իսկ տանը, իսկ դուստրերի հետ, ըստ նրանց հետ ունեցած  նախնական պայմանավորվածության՝ իրենց համար նախընտրելի օրն ու ժամին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ փաստաբանների ներկայությամբ:

Օգնականը բացատրություն տալու համար նշանակված ժամկետում չի ներկայացել, ինչը դեռևս չի գնահատվել անհարգելի պատճառով:

Հետագայում, ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: