18.10.2019 09:30

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման օրը փոխվել է

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման օրը փոխվել է

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման օրը փոփոխվել է Կատալոնիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների պատճառով:

Cadena SER-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին:

Նշենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել էր, որ  Սուպերկլասիկոն կանցկացվի նախատեսված օրը՝ հոկտեմբերի 26-ին: