18.10.2019 10:18

«Միլանի» ռեկորդային կորուստները

«Միլանի» ռեկորդային կորուստները

Իտալական «Միլանը» անցած մրցաշրջնի արդյունքում, ունեցել է 145,9 միլիոն եվրոյի կորուստ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Դա 20 միլիոնով գերազանցում է նախորդ մրցաշրջանի կորուստը եւ ակումբային հակառեկորդ է։

Ակումբի ընդհանուր շրջանառությունը աճել է 5,1 տոկոս, սակայն հովանավորներից ստացած եկամուտը նվազել է 6,7 միլիոն եվրոյով։ Նվազել է նաեւ տոմսերի վաճառքից ստացած հասույթը։

Գլխավոր ծախսերն ուղղված են ֆուտբոլիստների վարձակալությանը։ Բացի այդ, անցած տարի «Միլանը» վերակառուցել է ակումբային մարզաբազան։