18.10.2019 11:00

Յուրգեն Կլինսմանը կգլխավորի Էկվադորի ազգային հավաքականը

Յուրգեն Կլինսմանը կգլխավորի Էկվադորի ազգային հավաքականը

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կգլխավորի Էկվադորի ազգային հավաքականը, հաղորդում է El Universo-ն՝ հղում անելով Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիային։

55-ամյա Կլինսմանը 2011-2016 թվականներին գլխավորել է ԱՄՆ-ի հավաքականը։

2019թ․ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Էկվադորի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Դրանից հետո գլխավոր մարզիչի պաշտոնը լքեց Էրնան Գոմեսը։

Հոկտեմբերի 13-ին Էկվադորի թիմը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Խորխե Չելիկոյի գլխավորությամբ ընկերական խաղում 1։6 հաշվով պարտվեց Արգենտինայի հավաքականին։