18.10.2019 12:25

Պիկեն ու Դեմբելեն կմիանան Կատալոնիայի գործադուլին

Պիկեն ու Դեմբելեն կմիանան Կատալոնիայի գործադուլին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ու հարձակվող Ուսման Դեմբելեն միանալու են Կատալոնիայում վաղը կայանալիք գործադուլին:

AS-ը տեղեկացնում է, որ հենց այս պատճառով հետաձգվել է կատալոնական ակումբի վաղվա մարզումը: Ֆուտբոլիստներին առաջարկվել է մարզվել անհատական ծրագրով, սակայն նրանք որոշել են միանալ վաղվա գործադուլին:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում անկախության համար բողոքի ակցիաները շարունակվում են: Շարժման մի քանի առաջատար ձերբակալվել են: