18.10.2019 13:00

Ա Սերիայում ռասիստական վանկարկումների դեպքում կկիրառվեն VAR-ի տեսախցիկները

Ա Սերիայում ռասիստական վանկարկումների դեպքում կկիրառվեն VAR-ի տեսախցիկները

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Ա Սերիայում ռասիստական դրսևորումների մասին: Ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ այսուհետ հանդիպումների ժամանակ ռասիստական դրսևորումների դեպքում կիրառվելու են VAR-ի տեսախցիկները՝ մեղավորներին հայտնաբերելու համար:

«Ինձ չի հետաքրքրում, թե խաղերի ընթացքում նման դրսևորումներ քանի անգամ են լինում: Անկախ այն հանգամանքից, թե դա արվում է մեկ, երկու կամ տասն անձի կողմից, պետք է հարցին լուծում տրվի:

Մենք որոշել ենք ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել ռասիստական դրսևորումների դեպքում ու այս հարցում համագործակցում ենք ոստիկանության հետ: Այսուհետ ոստիկանության միջամտությամբ կդիմենք VAR-ի տեսախցիկների օգնությանը՝ տեղի ունեցածը պարզելու ու մեղավորներին գտնելու համար:

Ռասիստական դրսևորումները պարզելու մինչև այս եղած եղանակներն ինձ չեն գոհացնում, քանի որ որոշ դեպքերում պարզվում են՝ ովքեր են եղել, իսկ որոշ դեպքերում՝ ոչ, իսկ դա նորմալ չէ:

Մենք կարող ենք պայքարել ռասիզմի դեմ, եթե լինենք միասնական ու առաջ գնանք դեպի նույն նպատակը: Հենց դրա համար էլ մենք այսուհետ դեպքերի հանգամանքները պարզելիս կկիրառենք VAR-ի տեսախցիկները»,- Sky Sports-ը փոխանցում է Գրավինայի խոսքը: