18.10.2019 11:00

Սիրիայի հյուսիսում 120 ժամով կդադարեցվի թուրքական զորքերի գրոհը

Սիրիայի հյուսիսում 120 ժամով կդադարեցվի թուրքական զորքերի գրոհը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը տեղեկացրել է, թե Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են, որ Սիրիայի  հյուսիսում թուրքական զորքերի հարձակումը կդադարեցվի 120 ժամով: Դա անհրաժեշտ է, որպեսզի քրդական աշխարհազորին հնարավորություն տրվի հինգ օրվա ընթացքում, ամերիկացիների աջակցությամբ, դուրս գալ սահմանամերձ շրջաններից, որոնք Թուրքիան հայտարարել է «անվտանգության գոտի»:

Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Մայք Փենսը հաստատել է, որ ամերիկացիների բանակցությունները քրդերի հետ՝ նրանց ջոկատների դուրս բերման վերաբերյալ, արդեն սկսվել են: Փենսի ասելով՝ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիայի ռամական գործողությունը վերջնականապես կդադարեցվի, եթե քրդերն իրենց հատկացված ժամանակի ընթացքում դուրս գան սահմանամերձ գոտուց:

Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասցրել է Twitter-ում գրել, որ Թուրքիայից «հրաշալի լուրեր» են ստացվել: «Շնորհակալություն Էրդողանին,- գրել է նա:- Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»:

Փոխանցում է BBC-ն: