18.10.2019 11:29

Brexit. Ջոնսոնը հաղթեց Բրյուսելում, բայց կարող է պարտվել Լոնդոնում

Brexit. Ջոնսոնը հաղթեց Բրյուսելում, բայց կարող է պարտվել Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարողացել է հասնել նրան, որ Բրյուսելը վերանայի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանագիրը. ԵՄ առաջնորդները հաստատել են պայմանագրի նոր խմբագրությունը հինգշաբթի օրը մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում:

Սակայն այս հաղթանակը և Ջոնսոնի հույսերը՝ Brexit-ն իրականացնել հոկտեմբերի 31-ին, կարող է զրոյացնել պարտությունը սեփական տանը՝ բրիտանական խորհրդարանում:

Այժմ պայմանագրին պետք է հավանություն տա Բրիտանիայի խորհրդարանը՝ Համայնքների պալատն արդեն արտահերթ նստաշրջան է հրավիրել հոկտեմբերի 19-ին:

Եթե Համայնքների պալատը կողմ քվեարկի պայմանագրին, հետո համեմատաբար հեշտ կլինի. այն արագ կվավերացնի Եվրախորհրդարանը, կուղարկի ԵՄ խորհուրդ, և հոկտեմբերի 31-ին Միացյալ Թագավորությունը պաշտոնապես կդադարի Եվրամիության երկիր լինել:

Սակայն Ջոնսոնը Լոնդոնում կարող է բախվել այն հին խնդրին, ինչը վերջ դրեց վարչապետ Թերեզա Մեյի կարիերային՝ խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու որևէ տարբերակի շուրջ բացահայտ մեծամասնության բացակայությունը:

Փոխանցում է BBC-ն: