18.10.2019 12:01

Կատալոնիայում համընդհանուր գործադուլի են նախապատրաստվում

Կատալոնիայում համընդհանուր գործադուլի են նախապատրաստվում

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ կհայտարարվի՝ ի նշան բողոքի Իսպանիայի գերագույն դատարանի՝ 2017 թ. կատալոնական հանրաքվեի գործի կապակցությամբ արձակած դատավճռի:

Մասնավորապես՝ կփակվեն դպրոցները, մանկապարտեզները և տարբեր գերատեսչություններ: Սպասվում են նաև խափանումներ հասարակական տրանսպորտի աշխատանքում: Քաղաքային հասարակական տրանսպորտի օպերատորը խոստացել է, որ երթուղի դուրս կգա ավտոբուսների ընդհանուր թվի ընդամենը մեկ երրորդը:

Չեն աշխատի նաև մի քանի խանութներ ու սրճարաններ:

Ինչպես հաղորդել է El Pais թերթը, Էլ-Պրատ օդանավակայանում հետաձգվել են մի քանի տասնյակ չվերթեր, մասնավորապես՝ իսպանական Iberia ավիաընկերությունը և նրա «դուստր» կազմակերպությունը հետաձգել են, ընդհանուր առմամբ՝ 42 չվերթ: Օդանավակայան հասնելը նույնպես բավական դժվար կլինի:

Անջատականների առաջնորդների նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռը բողոքի ալիք է բարձրացրել ողջ Կատալոնիայում:

Փոխանցում է BBC-ն: