18.10.2019 12:31

Ցուկերբերգը պարզաբանել է, թե ինչու Facebook-ը չի արգելում քաղաքական գովազդը

Ցուկերբերգը պարզաբանել է, թե ինչու Facebook-ը չի արգելում քաղաքական գովազդը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Ջորջթաունյան համալսարանում, պարզաբանել է սոցցանցի փիլիսոփայությունը ակնհայտ կեղծ քաղաքական գովազդի նկատմամբ:

Ցուկերբերգի կարծիքով՝ Facebook-ը պետք է ընթանա առավելագույն թափանցիկության ճանապարհով:

Ընկերությանը վերջին տարիներին մեղադրում են ակնհայտ կեղծ գովազդային հայտարարությունների, կեղծ լուերի ու տարբեր երկրների իշխանությունների կողմից հովանավորվող ապատեղեկացնող ընկերությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար: Մյուս կողմից՝ սոցցանցին մեղադրում են աջ կուսակցությունների ու քաղաքական գործիչների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար:

Ցուկերբերգը խոստովանել է, որ ուզում էր ընդհանրապես արգելել քաղաքական գովազդը Facebook-ում, սակայն դա առավելություն  կտար ընտրախավը ներկայացնող քաղաքական գործիչներին:

Ցուկերբերգն իր ելույթում, որն առատորեն համեմված է եղել հղումներով ԱՄՆ սահմանադրության Առաջին լրացմանը, հայտարարել է, որ դեմ է ցանկացած քաղաքական գրաքննության:

Փոխանցում է BBC-ն: