18.10.2019 13:00

Թրամփը Թուրքիան և քրդերին համեմատել է երեխաների հետ

Թրամփը Թուրքիան և քրդերին համեմատել է երեխաների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը, նկարագրելով իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիան ու քրդերին համեմատել է երկու երեխայի հետ:

«Երբեմն նրանց պետք է թույլ տալ՝ մի քիչ կռվշտեն, հետո մարդիկ հասկանում են, թե ինչքան դաժան են լինում ռազմական գործողությունները:… Ոնց որ երկու երեխաների դեպքում է. նրանց պետք է թույլ տալ՝ ծեծկվեն, հետո բաժանել»,- ասել է ամերիկյան առաջնորդը Թեքսասում համախոհների առջև ելույթի ժամանակ:

«Նրանք մի քանի օր կռվել են, դրանք բավական կատաղի մարտեր էին: Քրդերը մեր բարեկամներն են, Թուրքիան նույնպես մեր բարեկամն է, բայց նրանք պատերազմում էին…. և դա սոսկալի է: … Նրանք չէին կարողանում համաձայնության գալ… Մենք մեկնեցինք այնտեղ ու ասացինք, որ ուզում ենք դադար տալ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: Փոխանցում է tass.ru-ն: