18.10.2019 13:32

G7 գագաթնաժողովը կանցկացվի Թրամփի գոլֆ-ակումբում

G7 գագաթնաժողովը կանցկացվի Թրամփի գոլֆ-ակումբում

«Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ֆլորիդայի գոլֆ-ակումբներից մեկում, որը պատկանում է Դոնալդ Թրամփին, հայտարարել է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնին հայտարարել է, թե Թրամփն ինքը դրա համար ոչինչ չի ստանա:

«Թրամփի բրենդն առանց այդ էլ ուժեղ է, նրան լրացուցիչ օգնություն պետք չէ»,- ասել է Մալվեյնին:

Trump National Miami գոլֆ-ակումբը, որ պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Մայամիի օդանավակայանից 13 կմ հեռու է գտնվում:

G7 գագաթնաժողովը, որին մասնակցում են Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի առաջնորդները, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչը, տեղի կունենա 2020 թ. հունիսի 10-12-ին:

Փոխանցում է BBC-ն: