18.10.2019 14:42

Չինաստանի ԱԳՆ. Չինաստանը համապատասխան հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ

Չինաստանի ԱԳՆ. Չինաստանը համապատասխան հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ

Չինաստանը համապատասխան գործողություններ կձեռնարկի՝ ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների, որոնք սահմանափակում են ՉԺՀ դիվանագետների օրինական իրավունքները:

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հեն Շուանը:

«Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն ուղղի սխալը և չեղարկի այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են չինացի դիվանագետների նկատմամբ, դա միակ ճիշտ ելքը կլինի ստեղծված իրավիճակից: Դիվանագիտությունը ենթադրվում է փոխգործակցություն իրավահավասարության պայմաններում, ուստի մենք Միացյալ Նահանգներին կպատասխանենք համանման միջոցներով»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ պետքարտուղարության ներկայացուցիչը հեռախոսային ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չինացի դիվանագետներից պահանջել է հոկտեմբերի 16-ից իրենց ծանուցել կեցության երկրի տարածքում իշխանության ներկայացուցիչների հետ ցանկացած շփման վերաբերյալ: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում ուշադրություն են դարձրել, որ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության անդամները Չինաստանում «կեցության երկրի ներկայացուցիչների լայն շրջանակի հետ շփումներ չունեն»:

Փոխանցում է tass.ru-ն: