18.10.2019 15:25

Նելսոն Մադելայի ավագ դուստրը դարձել է ՀԱՀ-ի դեսպանը Հարավային Կորեայում

Նելսոն Մադելայի ավագ դուստրը դարձել է ՀԱՀ-ի դեսպանը Հարավային Կորեայում

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ավագ դուստրը՝ Զենանին, դարձել է դեսպան Հարավային Կորեայում:

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Yonhap գործակալությունը:

Զենանի Մանդելա-Դլամինին լրագրողներին տեղեկացրել է, որ մտադիր է շարունակել ամրապնդել երկու երկրների հարաբերությունները: Նշվում է, որ առաջիկայում նա իր հավատարմագրերը կհանձնի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին:

Հարավաֆրիկյան պետական գործիչ Ներսոն Մանդելան Հարավային Աֆրիկայի Հանրապետության՝ համաժողովրդական ճանապարհով ընտրված առաջին նախագահն է, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թթ.: Մանդելան հայտնի է ապարտեիդի քաղաքականության դեմ և հանուն սևամորթ բնակչության իրավունքների իր պայքարով:

Փոխանցում է tass.ru-ն: