18.10.2019 16:05

Բրիտանացի փորձագետ. Հնարավոր է՝ Թուրքիան քրդերի դեմ սպիտակ ֆոսֆոր է կիրառել

Բրիտանացի փորձագետ. Հնարավոր է՝ Թուրքիան քրդերի դեմ սպիտակ ֆոսֆոր է կիրառել

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արևելքում Ռաս-էլ-Այն քաղաքում ռազմական գործողության ժամանակ կարող էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆորով զինամթերք:

Նման կարծիք է հայտնել ուրբաթ օրը The Times թերթին տված հարցազրույցում  քիմիական զենքի բրիտանացի փորձագետ Հեմիշ դը Բրետոն-Գորդոնը:

«Շատ նման է, որ դա առաջացել է սպիտակ ֆոսֆորի կիրառման արդյունքում,- ասել է նա, երբ նրան ցույց են տվել Ռաս-էլ-Այնի ռմբակոծության ժամանակ այրվածքներ ստացած 13-ամյա երեխայի լուսանկարը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել ինձ, քան Սիրիայում պատերազմի նախորդ բոլոր փուլերում էին: Սպիտակ ֆոսֆորը սոսկալի զենք է, որը կարելի է տեղ հասցնել օդանավերով կամ հրետանու օգնությամբ»,- նշել է փորձագետը:

Հինգշաբթի օրը սիրիացի քրդերը թուրքական բանակին մեղադրել էին  Ռաս-էլ-Այնում ռազմական գործողության ընթացքում «զենքի արգելված տեսակներ» կիրառելու մեջ: Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը կարող է լինել ֆոսֆոր և նապալմ պարունակող արկեր կիրառելու մասին:

Փոխանցում է tass.ru-ն: