18.10.2019 16:16

ՍԴ-ն մերժել է Քոչարյանի դիմումներից մեկը

ՍԴ-ն մերժել է Քոչարյանի դիմումներից մեկը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Լուրը հրապարակել է ՍԴ-ն: